Մեկը մեղադրեց՝ դու կերել, թալանել ես, էն մյուսը՝ դու դավաճան, դիլետանտ ես․ հրաժարվեցի՛ն մտածել էլիտաները, մարդիկ ոչինչ չստացան․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ

-Պարո՛ն Թադևոսյան, պետության խնդիրները լուծելու հարցում չափազանց կարևոր են ինստիտուտները, որ լուծումներն անհատների քաղաքական կամքին չմնան։ Բայց և անհատի դերը պիտի ընդգծենք, հատկապես, եթե նրանք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել։ Գողական բարքերը բերվել են պետական կառավարման համակարգ, միաժամանակ՝ զանգվածային սպանությունները չբացահայտող, ընտրակեղծիքը լեգիտիմացնող իշխանությունների ներքո ենք ապրել անկախությունից ի վեր։ Իհարկե՝ նաև ձեռքբերումներ ենք ունեցել որպես հասարակություն։ Բայց բնական չէ՞ր, որ մեր՝ հասարակության դեմքն այլանդակվեր այս տարիներին, հետևաբար՝ մտածողությունն էլ այլասերված պիտի լիներ։ Կա՞ որոշակի գնահատական այս հարցերում։

-Եթե փորձենք շատ անկեղծ գնահատել այն իրավիճակը, որում ապրում է մեր հասարակությունը, խնդիրը մի քանի հիմնական արմատներ ունի։ Դրանցից մեկն այն է, որ մենք խորհրդայինից անցում էինք կատարում հետխորհրդային շրջան և չունեինք ներհասարակական կյանքը կազմակերպելու փորձառություն։ Չունեինք նաև էլիտաներ, որոնք անցել էին փորձառության ճանապարհով և ունեին քիչ թե շատ կայուն մոտեցումներ՝ ինչպես պետք է իրենք գործեն պետության և հասարակական կյանքը կազմակերպելու և կառավարելու տեսանկյունից։ Մեզ մոտ ամեն ինչ հընթաց էր ձևավորվում, սովորում էին մարդիկ կառավարել, հասկանում էին, թե ինչ է, ի վերջո, նշանակում անկախ պետություն, ինչ է ընտրությունը, հետո հասկացան, որ այդ ընտրություններն իրենց ձեռնտու չեն, պետք է կեղծել այդ ընտրությունները։ Այսպես, պահի տակ որոշումներ էին ստեղծվում, չափազանց կարևոր է ունենալ հանրային միտքը կազմակերպող ինստիտուտներ։ Ես նկատի չունեմ միայն կառավարական։

-Բայց հասարակական միտքը կազմակերպող ինստիտուտների դերում մեզանում եղել են «գողական» բարքերը։ Հետևյալ տրամաբանություն էր, որ այո՛, կընդունենք օրենքներ, բայց որոշողը «գողական» բարքերն են լինելու։

-Այդ «գողական» բարքերը ցանկացած տեղ կան, հասկանո՞ւմ եք։ Հարցն այն է, որ այդ «գողական» բարքերն իրենց տեղում մնան և չմտնեն պետական կառավարման ասպարեզ։ Երբ նայում ենք տարբեր պետությունների կյանքը, միշտ էլ եղել են իրավիճակներ, երբ կրիմինալը բավականին մեծ ազդեցություն է ունեցել՝ ընդհուպ մինչև քաղաքական էլիտաների հետ փոխհարաբերությունները, նրանց վրա ազդեցությունները, նաև՝ նրանց կողմից իջեցրած պատվերները, որ գերակայում էին հանրային պահանջարկին։ Բայց այդ իրավիճակը կարողացել են հաղթահարել այն հասարակությունները, որոնք կարողացել են կազմակերպել իրենց միտքը։ Ինչո՞ւ եմ կարևորում միտքը, որովհետև ցանկացած պրոցես ճանաչողական և ինքնաճանաչողական է։

Եթե դու չես կարողանում ճանաչել քեզ, քո շրջապատը, չես հասկանում, թե ի վերջո ինչ է քեզ պակասում։ Չունենք կազմակերպված միտք, որը կկարողանա մեր պրոբլեմները ախտորոշել։ Ի՞նչ տեղի ունեցավ ընտրություններում․ մեկը դուրս էր գալիս և մյուսին ասում էր՝ «դավաճան, կապիտուլյանտ», մյուսը դուրս էր գալիս՝ ասում, թե նա կերել ու թալանել է, և ամբողջ խնդիրը վերադառնում էր անցյալ։ Այսօր հակամարտող կողմերից մեկը մյուսին նկարագրում է, որ նա տարիներ ի վեր թալանել ու կերել է, էս էլ ասում է՝ դու երեք տարի եկել ես, ոչինչ չես արել, տապալել ես պատերազմը, դիլենանտ ես և դավաճան։ Էս պիտակավորումներով շարժվեցին։ Ի՞նչ պիտի ստանային մարդիկ էս իրավիճակում, երբ էլիտաները հրաժարվեցին մտածել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան