Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Աբու Դաբիի ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև կնքված համաձայնագրով ստեղծվող հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից՝ բաց մրցույթի միջոցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մրցույթը մեկնարկում է հուլիսի 14-ից: Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման …

