Հայաստանն այսօր փորձում է փրկել՝ ինչ հնարավոր է՝ առանց «միջանցքի» հարցում զիջում անելու․ քաղաքագետը՝ Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

-Պարո՛ն Մինասյան, սկսենք արդեն երկու օր ամենաշատ քննարկվող և քննադատվող հարցից Հայաստանի իշխանությունները հայտնեցին, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու, նույնն անելու է նաև հայկական կողմը։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները հայկական մի բնակավայրից մյուսը գնալու համար ադրբեջանական անցակետով պիտի անցնեն, չնայած նաև այլընտրանքային ճանապարհն է շահագործման հանձնվել։ Այս իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

-Որպես պատերազմի շարունակություն, մինչև որ մեկը Ադրբեջանին չասի՝ բավական է, նա պիտի շարունակի։ Չնայած հրադադարի համաձայնություն ստորագրվեց, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ռազմական հաղթանակից անցնի քաղաքական հաղթանակի։ Եվ դա ուղղակի կապված է «միջանցքի» հարցի հետ։ Ինչպես գիտեք՝ ադրբեջանցիները փորձում են «միջանցք» ստեղծել Ադրբեջանի և Նախիջևանի միջև, բայց, բարեբախտաբար, ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլև մի քանի այլ պետություններ դեմ են այդ գաղափարին։ Եվ, իբրև սադրանք, Ադրբեջանը փորձում է ունենալ քաղաքական հաղթանակ։ Իսկ քանի որ Հայաստանը թույլ վիճակում է այսօր, փորձում է փրկել այն, ինչ հնարավոր է՝ առանց «միջանցքի» հարցում զիջում անելու։ Բայց, ինչպես ԱԽ քարտուղարը և վարչապետը հայտարարեցին, որոշակի զիջում էր, որ Գորիս-Կապան ճանապարհը հիմա Ադրբեջանի հսկողության տակ է։ Արդյո՞ք վաղը պետք է այն դառնա Ադրբեջանի տարածք՝ հստակ չէ, բայց կարևոր է պահել, զարգացնել, պաշտպանել ոչ միայն Հայաստանի ամբողջական տարածքը, այլ ուղղակի ճանապարհները, մանավանդ՝ հյուսիսային և հարավային ճանապարհները։ Բայց երբ թույլ ես, պետք է փրկես, ինչ կարող ես փրկել։

-Ադրբեջանական մաքսակետերի տեղադրման մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ մասին Բաքուն պարզապես ներքին խողովակներով է տեղեկացրել։ Այսինքն՝ Ադրբեջանը կարող է այսպես, առանց լուրջ քննարկումների ինչ-որ բան պահանջել և ստանա՞լ, քանի որ թույլ է։

-Այո՛, և դա պարտության գինն է։ Ադրբեջանցիներն անում են այն, ինչ մենք չարեցինք 1994 թվականին։ Երբ մենք զինադադարի պայմանագիրը ստորագրեցինք, կանգնեցրինք ամեն ինչ՝ ոչ մի սադրանք, ոչ մի դիվերսիոն գործողություն չարեցինք, և տեսանք իրականությունը՝ Ադրբեջանը կարողացավ շունչ առնել։ Ադրբեջանցիները փորձում են քաղաքական հաղթանակ ապահովել սադրանքներով, դիվերսիոն գործողություններով։ Սա է իրականությունը։ Մենք՝ հակառակը։ Եթե հիշում եք՝ 1994 թվականին մենք արձանագրեցինք ռազմական հաղթանակ, բայց չկար քաղաքական հաղթանակ, և մենք վճարեցինք դրա համար։ Հիմա ադրբեջանցիները փորձում են, բայց չեն կարողանա լիարժեք քաղաքական հաղթանակ ունենալ, որովհետև ռուսները, Արևմուտքը, Իրանը չեն թողնելու։ Այս իրավիճակում ի՞նչն է Հայաստանի իշխանությունների առաջնահերթությունը՝ փրկել ինքնիշխան պետությո՞ւնը, իշխանությո՞ւնը, թե՞ ապահովել անվտանգությունը։ Կարծում եմ՝ շփոթ կա այդ այլընտրանքի մեջ և, կարծում եմ, կարող եք երկու բան միաժամանակ անել՝ ապահովել թե՛ ինքնիշխանությունը, թե՛ անվտանգությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան