Ադրբեջանցի զինվորի սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ ՔԿ-ում հարուցվել է քրգործ

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրին ԱՀ քննչական կոմիտեից։

Տարվում է նախաքննություն:

Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեն հավելյալ տեղեկություն կտրամադրի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ վաղ առավոտյան, Շուշի քաղաքի անցակետի մոտ՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, ԱՀ քաղաքացին պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։ Լրատվամիջոցները գրում էին, որ նշված անձը նոյեմբերի 8-ին «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի կողմից սպանված «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակից, Ստեփանակերտ քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանի եղբայրն է։

Factor.am-ը տեղեկություններ ունի, որ նռնակ նետած ԱՀ քաղաքացին ոչ թե Մարտիկ Երեմյանի եղբայրն է, այլ նրա հոր ընկերը։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները ձերբակալել էին նռնակ նետած Ն․ Մ․-ին, սակայն քիչ առաջ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ քաղաքացին առաջիկա ժամերին կհանձնվի Արցախի իրավապահներին։

Նշենք նաև, որ միջադեպի հետևանքով փակվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը, իսկ ավելի ուշ՝ բացվել։ Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։