Եթե կիրակի ԱԺ ընտրություն լինի, նույն Սյունիքի մարզում մենք ավելի շատ ձայն կստանանք. Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտություն կրեց. կապանցիները հավանության չարժանացրին ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանի հայտը՝ դառնալու Կապանի քաղաքապետ, ձայների բավականին մեծ տարբերությամբ կապանցիներն ընտրեցին Գևորգ Փարսյանին:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ երեկ ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել նաև Իջևանում և Ստեփանավանում, որտեղ ՔՊ-ն նշանակալի հաղթանակ է տարել:

«Կապանում ՏԻՄ ընտրություններում պարտվել ենք, բայց քաղաքական իմաստով մենք էլի հաղթել ենք, քանի որ մեր խոստումը պահել ենք, որ ընտրությունները չեն կեղծվի՝ անկախ արդյունքներից: Այն, որ արդար, թափանցիկ ընտրություններ են կայացել, դա էլ է հաղթանակ է իշխող քաղաքական ուժի համար»,- նշեց Հովակիմյանը և վստահեցրեց՝ եթե կիրակի ԱԺ ընտրություն լինի, նույն Սյունիքի մարզում մենք ավելի շատ ձայն կստանանք:

Մանրամասները՝ տեսանյութում: