Լատվիան Բելառուսի հետ սահմանին չհայտարարված զորավարժություններ է սկսել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Լատվիայի հարավ-արևելքում նոյեմբերի 14-ին երկրի Զինված ուժերը չհայտարարված զորավարժություններ են սկսել։ Պաշտպանության նախարար Արտիս Փաբրիքսի խոսքով՝ զորավարժություններին նախատեսվում է ներգրավել Ազգային զինված ուժերի և Ազգային գվարդիայի ստորաբաժանումների մոտ 3000 զինծառայողի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Երկրի ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ «The Decisive Point» զորավարժությունները կտևեն մինչև դեկտեմբերի 12-ը։ Դրանց նպատակն է՝ փորձարկել  ռազմական և հրամանատարական տարբեր կառույցների, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման և շարժունակության հնարավորությունների լայնածավալ համագործակցությունը։ Զորավարժությունների մասին տեղեկացվել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը և Բելառուսը, հայտնել է նա Leta-ին։

Պաշտպանության նախարարն անուղղակիորեն հաստատել է, որ զորավարժությունները կապված են Բելառուսի հետ Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի սահմանին տիրող ճգնաժամի հետ։

«Ես խնդրեցի հայտարարել Լատվիայում զորավարժությունների մեկնարկի մասին, որպեսզի մեր բելառուս գործընկերները, եթե կարող ենք նրանց այդպես անվանել, իմանան, որ դա հենց այնպես չէ»,- ասել է Փաբրիկսը լրագրողներին։

Տաթև Ֆռանգյան