Ադրբեջանական զորքերի նոր ներխուժում ՀՀ տարածք, ՊՆ-ն պաշտոնանկ արվեց. հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ

-Պարո՛ն Մելքոնյան, պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշանակվել է այդ պաշտոնում։ Ինչո՞վ է պայմանավորված այս նշանակումը։

-Դեռ չգիտենք խորությամբ, թե ինչի համար է տեղի ունեցել այդ նշանակումը, նոր է տեղի ունեցել։ Բայց, երևի, վերջին ժամերին տեղի ունեցած դեպքերի հետ է կապված։

-Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստում ասել է հետևյալը «Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի տարածք ներխուժման փաստը: Ես որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին։ Իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»։ Ի՞նչ մանրամասներ կհաղորդեք, ո՞ր հատվածներում են ներխուժել ադրբեջանցիները, ի՞նչ քանակով։

-Ինչ կատարվում է սահմանում, բոլորը, իհարկե, անհանգստանում են։ Բոլորս մտահոգ ենք մեր սահմանով, սա մեր ժողովրդի անվտանգության խնդիրն է։ Իսկ թե ի՞նչ է կատարվել այդ հատվածում․ մենք գիտենք, որ Իշխանասարի ուղղությամբ իրենք դեռ մայիսին մտել էին մեր տարածք։ Հիմա իրենք սեպաձև մեր տարածքում են գտնվում, իսկ իրենք որ գալիս են մեր տարածքով, մտնում են էնտեղ, կան պոստեր, որ մերոնք ստուգում էին էդ պոստերը, որ իրենք մեծ քանակությամբ զինամթերք չտանեին հետները տվյալ տեղ։ Հիմա խոսքը էդ պոստերի մասին է։

-Այսինքն՝ ո՞ր տարածքում են գտնվել հայկական դիրքերը։ 

-Ադրբեջանցիների թիկունքում գտնվող․․․ սեպաձև իրենք մտել են, առաջ են եկել։ Էնտեղ երեք հատ բլուր կա, էդ բլուրների վրա նստած են։ Բլուրների հետևը՝ մոտ երկու-երեք կիլոմետրի հատվածում, մեր պոստերն են, մեր հենակետերն են, որտեղով իրենք բերում էին իրենց սնունդը, որ տանեին էնտեղ, մեր հենակետերով էին անցնում։ Հիմա Գլխավոր շտաբը կպարզաբանի, թե ինչ է տեղի ունեցել էնտեղ։ Իրենք հիմնականում էդ երեք պոստերի վրա են մտել թիկունքից, եկել են էդ հատվածը, պոստերն են վերցրել։

-Ի՞նչ է նշանակում՝ մտնել հայկական դիրքեր և վերցնել դրանք։ Այսինքն՝ ուժի կիրառո՞ւմ է տեղի ունեցել, ինչպե՞ս է դա եղել։

-Ուժի կիրառում տեղի չի ունեցել, մենք բոլորս էլ տեսնում ենք, նյութերը գցած են։ Տեսանյութ է տարածված, ըստ որի՝ քայլելով գալիս են, ասում՝ դուրս եկեք այստեղից։ Գերեվարություն չի եղել, բան չի եղել։ Բանի խնդիր է, որ կարողանանք իրենց հետ պայմանավորվել, թե հետագայում էդտեղ ինչ է լինելու, որպեսզի մեկս մյուսին չխանգարի ու էդտեղ կրակոցներ չառաջանան՝ մինչև սահմանազատման խնդիրը չլուծվի։

-Հայաստանի Անվտանգության խորհուրդն այս միջադեպի մասին տարածած հաղորդագրությունում նշել է «Նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս սույն թվականի մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ»: ԱԽ-ն նաև հերքել է տեղեկությունները, թե բանակին քաղաքական իշխանությունը կամ հրամանատարությունը հրամայել է դիմադրություն ցույց չտալ։ Կատարվում է միջադեպի քննություն, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ն ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վրա։ Ինչպե՞ս ընկալեցիք այս տեղեկությունը։

-Չորս հենակետ․․․ մերոնք դուրս են եկել էդտեղից, իրենք էլ չեն մնացել էդ հենակետերում։ Հիմա էդ հենակետերում մարդ չկա։ Հիմա բանակցությունների արդյունքում կերևա, թե ինչ է այդտեղ կատարվելու։ Իսկ էն, ինչ իրենք, որ մայիսին մտել են մեր տարածքը, դրանք մնում են էնտեղ, էնտեղից դուրս չեն եկել։ Խոսքը էս չորս հենակետերի մասին է, որոնք փակում էին մայիսին առաջ եկած զորքի թիկունքը։

-Կարելի՞ է սա մեր կողմից նահանջ որակել։

-Իհարկե՝ նահանջ է։ Մենք պիտի էդտեղից․․․ առաջին հերթին բանակցությունների արդյունքում էդ ամեն ինչը լիներ, բայց բանակցություններ տեղի չեն ունեցել։ Հիմա ծառայողական քննություն է տեղի ունենալու, ինձ թվում է՝ էնտեղ ամեն ինչ կպարզվի, թե ո՞նց եղավ, որ էսքան ժամանակ չկար էդ խնդիրը ու հիմա առաջացել է։ Ինչի՞ց է առաջացել, ո՞ւմ կողմից է առաջացել։ Էս ամենը պարզելու է հիմա ընթացող ծառայողական քննությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան