Լեհաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ներգաղթյալներին նախապատրաստում են սահմանի զանգվածային ճեղքման

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Լեհաստանի ՆԳՆ-ն զգուշացրել է, որ բելառուսա-լեհական սահմանի մոտ գտնվող միգրանտների շրջանում կեղծ լուրեր են տարածվում Գերմանիայից ժամանած ավտոբուսների մասին, որպեսզի նրանց դրդեն սահմանային պատնեշների զանգվածային ճեղքում իրականացնել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լեհաստանի իշխանությունները մի քանի լեզուներով տեքստային հաղորդագրություններ են ուղարկում Բելառուսի սահմանային գոտում գտնվող բոլոր բջջային հեռախոսներին՝ կոչ անելով չհավատալ այդ լուրերին։

Նույն հաղորդագրությունները բարձրախոսներով հաղորդվում են նաև երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կուժնիցա անցակետում։ Բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները զգոն վիճակում են, Twitter-ում հայտնել է Լեհաստանի ՆԳՆ-ն։

Հիշեցնենք՝ բելառուսա-լեհական սահմանին Մերձավոր Արևելքի երկրներից հազարավոր միգրանտներ են կուտակվել, որոնք ժամանել են Բելառուս՝ այնտեղից Եվրոպա հասնելու հույսով։ Լեհաստանը, ինչպես նաև Լիտվան և Լատվիան, թույլ չեն տալիս նրանց հատել սահմանը՝ մատնանշելով, որ սահմանին հսկայական թվով միգրանտների հայտնվելը արհեստականորեն հրահրել է Բելառուսը՝ Ռուսաստանի օգնությամբ՝ ի պատասխան պատժամիջոցների։ Լեհաստանի իշխանությունները Լուկաշենկոյին և Պուտինին մեղադրում են «գանգստերական մարտավարության» և «հիբրիդային մանիպուլյացիաների» մեջ։ Երկու առաջնորդներն էլ հերքում են մեղադրանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան