Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են համատեղ սպառազինություններ մշակելու հարցը

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է ռուսական ռազմական արտադրանքի մատակարարումների և զենքի համատեղ մշակման հարցերը։ Այս մասին «Ինտերֆաքսի»-ին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

«Շարունակվում են ռուսական ժամանակակից ռազմական արտադրանքի մատակարարման, ինչպես նաև սպառազինությունների համատեղ մշակման շուրջ բանակցությունները»,- ասել է Շուգաևը Dubai Airshow շրջանակում՝ պատասխանելով Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարի ու Անկարային S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին հարցին։

«Թուրքիայի Հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակցությունը կայուն կերպով զարգանում է»,- ասել է Շուգաևը՝ նշելով, որ S-400 համակարգերի նկատմամբ տարածաշրջանի շատ երկրներ են հետաքրքրություն ցուցաբերում։

Թուրքիան ՌԴ-ից գնել է 2,5 միլիարդ դոլար արժողությամբ S-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոն: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտարարեց, որ Ռուսաստանը ժամկետից շուտ է կատարել պայմանագիրը՝ Թուրքիային մատակարարելով S-400 համակարգերի բոլոր տարրերը, այդ թվում՝ հրթիռները։ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին էլ «Ռոստեխ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովն ասել էր, որ Թուրքիան վճարել է համակարգերի համար։

Պաշտոնապես նաև հաղորդվում էր, որ Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է գնել այլ զինատեսակներ, մասնավորապես՝ չորրորդ սերնդի Սու-35 կործանիչներ։

Նշենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել ռուսական S-400 համակարգերին ձեռքբերման պատճառով ու հեռացրել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից։
Էմմա Չոբանյան