Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է Կասպից ծովում երկրի ջրային սահմանը հատելու փորձի և նախազգուշական կրակ բացելու մասին: «Հոկտեմբերի 16-ին ժամը 23:00-ի սահմաններում պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության տեխնիկական դիտակետում հայտնաբերվել և հսկողության տակ է վերցվել երեք անհայտ թիրախ, որոնք հարավային ուղղությամբ մուտք են գործել Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրեր և շարժվել դեպի հյուսիս»,- …

