Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսվարողներին ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը. տեղեկացնում են ՊԵԿ-ից: «Եռամսյակի փոխարեն՝ 2021թ. հուլիսի 1-ից վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: Այդպիսով՝ հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվում առավել հաճախակի ստանալ փոխհատուցվող գումարները: Հարկ վճարողը ԱԱՀ-ի և …

