Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Անցած տարվանից հաղթահարելով կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը՝ անընդհատորեն ամրապնդվում է Չինաստանի և Հայաստանի …

