Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում։ «Բանկում հաշիվ եմ բացել՝ Ստրասբուրգի Եվրոպական դատարանի որոշամբ Ադրբեջանից 30 000 եվրոյի փոխանցման համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լապշինը՝ գրառմանը կցելով նաև «Արցախբանկ»-ի քարտի լուսանկարը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր է ճանաչել Ադրբեջանի իշխանություններին հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինին խոշտանգելու և Բաքվի բանտում նրան սպանելու …