Ադրբեջանական ագրեսիան շարունակվելու պոտենցիալ ունի․ Ալիևը ձգտելու է Սյունիքը գրավել՝ խնդրի լուծում չի ուզում․ Ռուբեն Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ

-Պարո՛ն Մելքոնյան, եթե 44-օրյա պատերազմը դիտարկենք իբրև տարածաշրջանային երկրաշարժի հերթական փուլ, ըստ Ձեր գնահատականի՝ արդյո՞ք գնալով ցնցումները դանդաղում են։ Սոչիում հանդիպեցին ՀՀ-ի, ՌԴ-ի, Ադրբեջանի ղեկավարները, Բրյուսելում են երկրորդ անգամ հանդիպելու դեկտեմբերի 15-ին։ Կողմերը, այնուամենայնիվ, այս խոշոր կորուստներից հետո փորձում են լուծումնե՞ր գտնել, թե՞ հետցնցումների տեմպն արագացնել նորից։ Կողմեր ասելով՝ միայն ՀՀ-ն և Ադրբեջանը նկատի չունեմ։

-Առաջինը՝ արդյո՞ք Ադրբեջանի նպատակներն ի կատար են ածվել։ Ես կարծում եմ՝ ոչ, հետևաբար՝ խոշորամասշտաբ ցնցում, պատերազմ այս պահին չկա, բայց սողացող օկուպացիոն տրամադրությունները շարունակվում են։ Դրան տարբեր անուններ կարելի է տալ՝ «Զանգեզուրի միջանցք», ճանապարհ, ապաշրջափակում և այլն։ Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանի համար այդքան կարևոր «Զանգեզուրի միջանցք» կոչվածը։ Դա ցամաքային ճանապարհ է, որ միացնելու է Ադրբեջանը բռնազավթված Նախիջևանի հետ։

-Ինչպես նաև ապաշրջափակվելիք ճանապարհով Ադրբեջանը ցամաքային ուղիղ կապ է ստանալու Թուրքիայի հետ, միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ չի լինելու դա։

-Այո՛, բնականաբար՝ նաև Թուրքիայի հետ, և եթե նայենք քարտեզին՝ Ադրբեջանը մի պետություն է, որի մի հատվածն իր հետ կապ չունի լիովին տարածքային առումով։ Ադրբեջանը ձգտելու է ապահովել այդ տարածքային կապը, որը կոչում է «Զանգեզուրի միջանցք», որը միայն ու միայն անցնելու է ՀՀ սուվերեն տարածքով։ Բայց արդյո՞ք Ադրբեջանը փորձելու է դա անել միջազգային ընդունված նորմերի շրջանակում, թե՞ օկուպացիոն ոճը շարունակելու է, և արդյո՞ք բավարարվելու է ՀՀ-ի տված ճանապարհով, և արդյո՞ք իր կապը Նախիջևանի հետ պայմանավորելու է միայն ՀՀ-ի՝ ճանապարհ տալով կամ չտալով։

-ՀՀ-ն նաև իրավունք կունենա մեկ օր էլ փակել այդ ճանապարհը։

-Այո՛, հետևաբար, այս ամենը նշանակում է՝ ադրբեջանական ագրեսիան շարունակվելու լիովին պոտենցիալ ունի, որովհետև նա ձգտելու է, ի վերջո, գրավել Սյունիքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան