Արտակարգ եղանակային պայմաններ Մոսկվայում և ամբողջ ՌԴ-ում․ տապալված ծառեր, վնասված ավտոմեքենաներ ու չեղարկված թռիչքներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Բոլորը

Մոսկվայում օրացուցային աշունն ավարտվել է ջենովական Բենեդիկտոս ցիկլոնի ժամանումով։ Նոյեմբերի 30-ին ամսական տեղումների մոտ 40%-ը բաժին է ընկել Ռուսաստանի մայրաքաղաքին, իսկ դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ։ Արտակարգ եղանակային պայմաններ են դիտվել նաև հանրապետության այլ շրջաններում։ Վատ եղանակի պատճառով 13 շրջաններում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 90 հազար մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սրանք ամենաառատ տեղումներն են վերջին 69 տարվա ընթացքում։ Ծայրահեղ եղանակային պայմաններ են նկատվել ոչ միայն Ռուսաստանի մայրաքաղաքում, այլև Հեռավոր Արևելքում և Ղրիմում։ Իսկ Սանկտ Պետերբուրգում ձյունը սկսվել է Մոսկվայից մեկ օր շուտ։

Սպասսկոյե-Լուտովինովո արգելոց-թանգարանում անգամ հայտնի Տուրգենևյան կաղնին, որի 200-ամյակը չի լրացել, ուժեղ քամու զոհ է դարձել։

Նոյեմբերի 30-ի գիշերը և առավոտյան Մոսկվայում նախ տեղացել են ինտենսիվ անձրևներ, իսկ հետո՝ ձյուն։ Եղանակային պայմանները մեգապոլիսում լուրջ խցանումներ են առաջացրել՝ մինչև ինը բալ։

Մոսկվայի կենդանաբանական այգին ժամանակավոր փակման մասին է հայտարարել։ Քամու հետևանքով տապալվել է գրեթե 160 ծառ, վնասվել է մոտ 90 մեքենա։ Ավելի քան 40 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է Մոսկվայի և Մոսկվայի շրջանի օդանավակայաններում, հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ։

Տաթև Ֆռանգյան