Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը կհանդիպեն Շվեդիայում

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը:

Նա նաև հիշեցրել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները հրավիրված են դեկտեմբերի 15-ին մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ նշելով, որ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումներ կունենա երկու երկրների ղեկավարների հետ։

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նոյեմբերի կեսերին բախումներից հետո միջազգայնորեն ճանաչված սահմաններին՝ կարևոր է ընդգծել, որ ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ միջազգայնորեն ճանաչված սահմանին լուրջ միջադեպերն անհանգստացնող են»,- ասել է Դիվինը։

Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն համապատասխան արձագանք է տվել՝ բախումների հաջորդ օրը խոսելով երկու երկրների ղեկավարների հետ ու կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները։