Էրդողանի կոալիցիոն գործընկեր Դևլեթ Բահչելին սպառնում է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոալիցիոն գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին սպառնացել է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշին՝ նրան մեղադրելով նախորդ շաբաթ իր կուսակիցների վրա հարձակման մեջ, գրում է «Duvar»-ը։

Խորհրդարանական խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բահչելին, մասնավորապես, ասել է․ «Պարոն Մանսուրը պետք է զգույշ լինի։ «Գորշ գայլերի» շունչը այժմ նրա մեջքին է»։

Բահչելին նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ MHP-ի կողմնակիցները հանգստյան օրերին հարձակվել են Անկարայում կուսակցության հիմնադրի հիշատակի արարողության մասնակիցների վրա։ «Գորշ գայլերի» մոտ 50 անդամներից բաղկացած խումբը նոյեմբերի 28-ին ներխուժել էր Ալփարսլան Թյուրքեշի հիշատակին նվիրված միջոցառման վայր։ Արդյունքում մի քանի մարդ էր վիրավորվել։

Ըստ Բահչելիի՝ Յավաշը, որը գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցությունից է, պատասանատու է ծեծկռտուքի համար։ CHP-ն արագորեն արձագանքել է Բահչելիին սպառնալիքներին՝ նշելով, որ Յավաշը Անկարայի բնակիչների աջակցությունն է վայելում։

«Անկարայի բնակիչների և Ժողովուրդների դաշինքի շունչը Յավաշի մեջքին է։ Այդ սպառնալիքները ոչ մեկին օգուտ չեն տվել ու երբեք չեն տա»,- ասել է կուսակցության փոխնախագահ Սեյիթ Թորունը։

Նշենք, որ 2019 թվականի մարտին Յավաշը դարձավ CHP-ից Անկարայի առաջին քաղաքապետը՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության ու նրա իսլամիստ նախորդի 25 տարվա կառավարումից հետո։

Էմմա Չոբանյան