22 տարի ամենօրյա բռնություն, նվաստացում ու ՄԻԱՎ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

48-ամյա Նարինեն (անունը փոխված է) 15 տարեկանում Սումգայիթյան ջարդերից հետո Բաքվից տեղափոխվել է Հայաստան: 16 տարեկանում ամուսնացել է ու 22 տարի բռնության ենթարկվել ամուսնու կողմից: Երկու որդիների մայրը դիմել է ոստիկանություն, սակայն, ապարդյուն, մի քանի անգամ փորձել է փախչել տնից, բայց ամուսինը բռնությամբ ու սպառնալիքներով վերադարձրել է տուն: Ամուսնու արարքները տարաբնույթ էին՝ ծեծից, սեռական բռնությունից մինչև սիրուհու հետ համատեղ ապրելու հոգեբանական նվաստացումներ: Նարինեն 2011-ին այլևս որևէ ելք չգտնելով՝ կրկին փախել է ամուսնու տնից, դիմել թեժ գծի համապատասխան ծառայության ու ամուսնալուծվել: Մեկ տարի առաջ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են ՄԻԱՎ:

«…Առաջին անգամ, երբ ամուր ու ծանր բռունցքդ հայտնվեց գլխիս վրա, «ինձ լավ չէի պահել»: Հարևանուհու աղջիկը, որ վատ համբավ ուներ ամբողջ գյուղում, եկել էր մեր տուն ու դու իմ աչքի առաջ իրեն ծնկներիդ էիր նստեցրել: Դու երևի մոռացել ես, չէ՞, այդ օրը. ա՜խր որ մեկին հիշես: Միամիտ հառաչանքս, թե ինչպե՞ս կարելի է նման բան անել, ընդհատվեց քո բռունցքի թեթև հարվածով, որն ինձ հիշեցրեց հորս ու ես ավելի շատ իրեն սկսեցի մեղադրել: Իմ մանկության վերքը ոչ թե սպիացրիր, այլ խորացրիր ավելի ու ավելի շատ: Հայրս անդադար կրկնում էր՝ ոնց անպատվել ես մեզ, փախել ես, էնպես էլ հարցերդ լուծիր, իսկ մայրս անկարող էր․ ինքն էր ծեծի մեջ, ինձ հետ ի՞նչ պիտի աներ…»

Նարինեի՝ տասնյակ տարիներ տևած բռնության դեմ պայքարի ու ՄԻԱՎ-ով ապրելու մասին կարող եք կարդալ այս հղումով։