ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի թեկնածության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն արդեն 5-րդ անգամ դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը: Ապա Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին իրավական լուծում պետք է տալ և առաջարկեց տարբերակ, որը քննարկելու է իշխող մեծամասնությունը։ …

