Հասա Ռուբինյանի աշխատասենյակի մոտ, տեսա՝ ուժեղ քաշքշուք էր. Սիսակ Գաբրիելյանը՝ երեկվա միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Միջադեպի մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև ներկա չեմ եղել և ցավում եմ, որ ներկա չեմ եղել ոչ թե նրա համար, որ ուզում էի լինել, այլ գուցե փորձեի ինչ-որ բան կանխել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Ես հասել եմ այն պահին, որ պահին` դուք էլ էիք հասել։ Մամուլի վերնագրերից եմ իմացել, որ ես էլ եմ ներկա եղել ծեծկռտուքին»,- նշեց Գաբրիելյանը։

Ինչ վերաբերում է ծեծկռտուքից առաջ միջանցքում դաշնակցական երիտասարդների հետ խոսակցությանը, Սիսակ Գաբրիելյանը նշեց. «Ես անձամբ իրենց ձեռքս մեկնել եմ, ջանով-ջիգյարով ասել եմ՝ տղե՛րք ջան, գնացեք, ոչ մի խնդիր չկա։ Հետո հասել եմ էն պահին, որ աղմուկ էր լսվում։ Մոտեցել եմ մի տղայի, որի հետ քաշքշուք էր, իրեն գրկել եմ, ուղեկցել եմ դեպի դուռը և ասել՝ գնա։ Տհաճ, ինձ համար անընդունելի տեսարան էր, դատապարտում եմ», – ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Պատգամավորը պնդեց, որ ծեծկռտուք չէր կարող սկսել միջանցքում իրենց և դաշնակցական երիտասարդների միջև տեղի ունեցած խոսակցությունից, իսկ թե ինչից է սկսել՝ չի կարող ասել։

«Անընդունելի է, դատապարտում եմ, չի կարելի բռնությամբ հարցեր լուծել»,- նշեց Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: