Ադրբեջանն ու Իրանը երկու երկրների սահմանին նոր կամուրջ են կառուցում

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու երկրների սահմանին նոր կամուրջ կառուցելու շուրջ։ Իրանական IRNA-ի հաղորդմամբ՝ Իրանի ճանապարհների և գյուղական զարգացման ու Ադրբեջանի ճանապարհների նախարարության պաշտոնյաներն այցելել են Աստարա Չայ սահմանային գետի վրայով երկու երկրները միացնող ճանապարհի շինհրապարակ։

Նշվում է, որ կամուրջի նպատակն է՝ դյուրացնել միջազգային երթևեկությունը երկու երկրների միջև ու դրանից դուրս։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ էլ՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար, երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների և զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Հեյրուլա Խադեմին ասել է, որ 4 գոտի ունեցող կամուրջը 97 մետր երկարություն և 32 մետր լայնություն կունենա։ Իրանցի պաշտոնյան նաև ասել է, որ հանդիպմանը քննարկվել են Աստարայի երկաթուղային բեռների տերմինալի խնդիրները, որոշում է կայացվել տերմինալի հետագա բարելավման ուղղությամբ։

Էմմա Չոբանյան