Գերմանիան նոր դաշնային կանցլեր ունի․ ով է փոխարինել 16 տարի պաշտոնավարած Անգելա Մերկելին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ Օլաֆ Շոլցը (Olaf Scholz) դեկտեմբերի 8-ին ընտրվել է Գերմանիայի նոր դաշնային կանցլեր։ Գերմանիայի կառավարությունը վերջին 16 տարիներին ղեկավարած Անգելա Մերկելի իրավահաջորդի օգտին քվեարկել է Բունդեսթագի 395 պատգամավոր, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ կանցլերն ընտրվում է խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից խորհրդարանական ընտրություններից հետո և առաջարկում է դաշնային նախագահին հաստատման համար։ Ընտրվում է նա, ով ստանում է ձայների մեծամասնությունը՝ առնվազն 369։

Շոլցը հաղթանակ է տարել ոչ միայն իր ներկայացրած Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, այլև Կանաչների և Ազատ դեմոկրատական կուսակցության աջակցության շնորհիվ։ Հենց այս երեք քաղաքական ուժերն են կազմում ԳԴՀ-ում նոր իշխող կոալիցիան։

Օլաֆ Շոլցը կդառնա Գերմանիայի 9-րդ կանցլերը։ Քաղաքական գործիչը ծնվել է 1958 թվականին Օսնաբրյուկում, ուսանել է իրավաբանություն, անցել այլընտրանքային զինծառայություն և աշխատել որպես իրավաբան։ Շոլցը երկու անգամ եղել է Բունդեսթագի պատգամավոր՝ 1998-ից 2001 թվականներին և 2002-ից 2011 թվականներին։ 2007-2009 թվականներին աշխատել է ԳԴՀ կառավարությունում աշխատանքի նախարարի պաշտոնում, 2011-2018-ին եղել է Համբուրգի առաջին բուրգոմիստը, իսկ 2018 թվականի մարտից զբաղեցրել է ԳԴՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, միևնույն ժամանակ եղել է փոխկանցլեր։

Տաթև Ֆռանգյան