Լեհաստանում՝ Բելառուսի սահմանի մոտակայքում, հայտնաբերվել է Նիգերիայից ապօրինի միգրանտի դի։ Այս մասին հայտնել են Լեհաստանի ոստիկանությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Նարևսկի շրջանի Օլխովկայի մոտակայքում գտնվող անտառում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ուսապարկով և նիգերիական անձնագրով»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Կրուպայի խոսքով՝ դիակը զինվորները հայտնաբերել են լեհ-բելառուսական սահմանից մոտ 9 կիլոմետր հեռավորության վրա։ …

