Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին Նիգերիայից ապօրինի միգրանտի դի է հայտնաբերել

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Լեհաստանում՝ Բելառուսի սահմանի մոտակայքում, հայտնաբերվել է Նիգերիայից ապօրինի միգրանտի դի։ Այս մասին հայտնել են Լեհաստանի ոստիկանությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նարևսկի շրջանի Օլխովկայի մոտակայքում գտնվող անտառում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ուսապարկով և նիգերիական անձնագրով»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Կրուպայի խոսքով՝ դիակը զինվորները հայտնաբերել են լեհ-բելառուսական սահմանից մոտ 9 կիլոմետր հեռավորության վրա։

Նա նշել է, որ ներկայում պարզվում է մահացածի ինքնությունը, տղամարդու դին հանձնվել է դատաբժշկական փորձագետներին, որոնք կպարզեն մահվան պատճառը։

Այսպիսով, տարեսկզբից Լեհաստանի տարածքում անօրինական միգրանտների 9 դի է հայտնաբերվել։ Միաժամանակ, տարեսկզբից լեհ սահմանապահներն արձանագրել են Բելառուսից սահմանն ապօրինի հատելու շուրջ 40 հազար փորձ։ Սա տասն անգամ ավելի է, քան նախորդ տարի։ Նոյեմբերին արձանագրվել է մոտ 8,9 հազար նման փորձ, հոկտեմբերին՝ 17,4 հազար, սեպտեմբերին՝ 7,7 հազար, օգոստոսին՝ 3,5 հազար։

Տաթև Ֆռանգյան