Գերասիմը Արարատ Միրզոյանի սպանության փորձի գործով մեղադրյալ չի. Արծվիկ Մինասյանը՝ Հրաչյա Հակոբյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հրաչյա Հակոբյանը հերթական անգամ իր կեղծ, սուտ հրապարակային հայտարարություններով փորձում է նորից շեղել հանրության ուշադրությանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրառնալով ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե Գերասիմ Վարդանյանը մեղավոր չէ, իրեն ԱԺ բերողներն են մեղավոր:

Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականնների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, թե քրեական գործերով անցնող Գերասիմ Վարդանյանի խորհրդարան բերողներն են մեղավոր։

«Այն, ինչ Հրաչյա Հակոբյանը ներկայացնում է, առաջին հերթին բնութագրում է իրենց, իրենց խմբակին և իրենց վարքագիծը։ Մենք մեր խմբակցության կողմից գնահատականը հնչեցրել ենք և այս պահին սպասում ենք քաղաքական իշխանության գնահատականին, դատապարտմանը և պատասխանատվության միջոցների առաջարկին կամ կիրառմանն այն պատգամավորների նկատմամբ, ովքեր իրենց պահել են ոչ միայն առերևույթ հանցագործություն բնութագրվող տարբեր դրսևորումներով, այլ նաև ցուցաբերել են շարունակական բնույթ կրող և Ազգային ժողովի հեղինակությունը զրոյացնելու ուղղված գործողություն», – նշեց Մինասյանը։

Պատգամավորը չհերքեց, որ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության բազմաթիվ պատգամավորների նկատմամբ հարուցված կեղծ քրեական գործեր կան:

Մինասյանը նշեց, թե Գերասիմ Վարդանյանը որևէ ձևով որպես մեղադրյալ չի անցնում ԱԺ նախագահի սպանության փորձ կազմակերպելու քրեական գործով։

Մանրամասները՝ տեսանյութում: