Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ՝ ծայրահեղական համայնք ստեղծելու և ղեկավարելու համար, ինչպես նաև՝ նրա աջակիցներ Լեոնիդ Վոլկովի և Իվան Ժդանովի դեմ։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Գործչի ևս մի քանի աջակիցներ, այդ թվում՝ Լյուբով Սոբոլը, Ռուսլանա Շավեդդինովան, Վյաչեսլավ Գիմադին, ներգրավվել են ծայրահեղական համայնքի գործով։ Քննության տվյալներով՝ …

