Համաթվի բարելավում, դանդաղող տեմպեր․ դեկտեմբերի 8-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարեց, որ Հայաստանում կոռուպցիա չկա, հետագայում կրկնեց՝ տարբեր առիթներով ու վերաձևակերպած․ խոսքը համակարգային կոռուպցիայի մասին է։

Վարչապետը, հավանաբար, ինքն իրեն է նկատի ունեցել, ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Չնայած զրո կոռուպցիայի մասին պնդումներին՝ դրա դեմ պայքարի համար տարբեր ռազմավարություններ մշակվեցին, ստեղծվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Այս տարվա հունվարին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակեց կոռուպցիայի ընկալման հերթական համաթիվը, որտեղ Հայաստանը կրկին 7 միավորով բարելավել էր ցուցանիշը։ Նույն պատկերն էր նաև նախորդ տարի։ Ըստ կենտրոնի մասնագետների, այդուհանդերձ, որոշ ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարը դանդաղում է։

Գնումների ոլորտն ամբողջ աշխարհում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող համարվում։ Վարուժան Հոկտանյանը դրանցից մի քանիսն է առանձնացնում, որոնք վեր են հանվել թե՛ միջազգային փորձագետների կողմից, թե՛ կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում։

Օրինակ՝ վերջերս ԱԺ նախագահի համար թանկարժեք ավտոմեքենայի ձեռքբերումը համարվեց հրատապ, այն կատարվեց առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Թեպետ հրատապ գնումների տոկոսն իրականում մեծ չէ՝ 9-10 տոկոս, բայց հաճախ դրանց հիմնավորումներն աբսուրդային են, ասում է  Հոկտանյանը։

Հաջորդ ոլորտը, որտեղ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից խնդիրներ կան,  քաղաքաշինությունն է։ Այս ոլորտի օրենսդրությունը, ըստ ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի, խայտառակ վիճակում Է։

Խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր չեն տեսնում, բայց առաջարկներ կներկայացնեն։ Մեկ այլ խնդիր էլ նվիրատվությունների գործընթացն է, որոնք  հաճախ համընկնում են շինթույլտվությունների ստացման հետ։

Մյուս ռիսկային ոլորտը վարչական ռեսուրսների կիրառումն է։ Կենտրոնի գործադիր տնօրենն արձանագրում է՝ այո՛, թեև համակարգային ընտրախախտումները բացակայում են, բայց վտանգ կա, որ դրական փոփոխությունները տևական չեն լինի։

Այն, ինչ ՔՊ անդամները նախկինում քննադատել են, ասյօր իրենք են կիրառում, պնդում է Սոնա Այվազյանը՝ մատնանշելով նաև իրավապահ համակարգի օգտագործման խնդիրը։

Չնայած նշված խնդիրներին՝ որոշ համայնքներում հաղթեցին ոչ իշխանական ուժեր։ Սոնա Այվազյանը հույս է հայտնում, որ սա առողջ գործընթացի սկիզբն է։ Վերադառնալով կոռուպցիոն ռիսկերին՝ մասնագետները նշում են կոռուպցիայի  որոշ նոր դրևորումներ։

Որտեղ կա խտրականություն և պայքարի ընտրողական քաղաքականություն, այդտեղ վերջանում է կոռուպցիայի դեմ պայքարը, ընդգծում են մասնագետները՝ հիշեցնելով՝ դեկտեմբերի 8-ը թեև կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, սակայն խնդրի մասին անհրաժեշտ է բարձրաձայնել ամեն օր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան