Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է հրահրվել ընդդիմադիր ու իշխող պատգամավորների միջև. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն  վիրավորել է ընդդիմադիր պատգամավորին, ինչից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էրքան Այդընը խորհրդարանում Արդյունաբերության ու տեխնոլոգիաների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարությունների 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում հարցրել է Սոյլուին, թե ինչո՞ւ է նա օգտագործել փողերի լվացման մեջ մեղադրվող, երկրից փախած գործարար Սեզգին Քյորքմազի ինքնաթիռը։ Պատգամավորը նաև ցույց է տվել նախարարի նկարը ինքնաթիռում, ինչին Սոյլուն բուռն է արձագանքել։

«Դու ստո՛ւմ ես։ Դու ստախո՛ս ես»,- հայտարարել է Սոյլուն՝ ծեծկռտուք հրահրելով  ընդդիմության ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների միջև։

Հիշեցնենք՝ վերջերս նույնպես Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հիմնական դերակատարներից մեկը կրկին ներքին գործերի նախարար Սոյլուն էր։

Էմմա Չոբանյան