Կարեն Անդրեասյանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքը քննարկել է Նորվեգիայի դեսպանի հետ

Լուրեր

16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
Բոլորը

Դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Կարեն Անդրեասյանը հանդիպման սկզբում դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ), քրեակատարողական, նոտարիատի, պրոբացիայի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանն ուղղված բարեփոխումներին:

Նախարարն ընդգծել է՝ բարեփոխումներն իրականացվում են շահագրգիռ բոլոր մարմինների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ։

Հելեն Սանդ Անդրեսենը կարևորել է բարեփոխումների իրականացման քաղաքական կամքը՝ որպես դրանց իրականացման համար անհրաժեշտ մեկնարկային կետ, և ողջունել նախարարության և քաղացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությունը։

Դեսպանը նշել է, որ Նորվեգիան ևս անմասն չի մնում Արդարադատության ոլորտի բարեփոխումներից, որին ակտիվ մասնակցում է ԵԽ-Հայաստան 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարը ներկայացրել է արբիտրաժային կենտրոն ստեղծելու նախարարության հանձնառությունը և ընդգծել ոլորտային մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը։

Դեսպանը հետաքրքրվել է նաև լայնածավալ դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքից, մասնավորապես դատավորների զտմանն ուղղված կառավարության քաղաքականությամբ, որին ի պատասխան նախարարը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղությունները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհրդին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնելու իրավասության մանրամասները, ներկայացնելով նաև միջազգային կառույցների դիրքորոշումը այս հարցի շուրջ։

Այնուհետ դեսպանը դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության կողմից «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման փաստը, ինչպես նաև հետաքրքրվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացով։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը արդարադատության ոլորտում։