ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Factor.am-ին հայտնեցին ՊՆ-ից։ Թե որն է Հարությունյանի հրաժարականի պատճառը՝ ՊՆ-ից այս մասին մեկնաբանություն չհնչեց։ Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը Պաշտպանության նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 20-ին, երբ 44-օրյա պատերազմից հետո պաշտոնանկ արվեց Դավիթ Տոնոյանը։ Հարությունյանը գերատեսչության նախարար է եղել նաև 1999-2000 թվականներին։ 2002 թվականի հուլիսի …