ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության վավերացման վերջնական օրինագիծը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Դեկտեմբերի 7-ին Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է 2022թ.-ի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) վերջնական տարբերակի բովանդակությունը, որով կոչ է արվում անհապաղ «ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց», որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի կողմից: Այս մասին ասվում է համագումարի տարածած հաղորդագրության մեջ։

Օրինագիծը պահանջում է զեկույց ներկայացնել անցյալ տարվա աշնանը հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից, Թուրքիայի լիակատար աջակցությամբ, սանձազերծված պատերազմի վերաբերյալ։ Զեկույցը պետք է ներառի. 1. «Կիրառված Միացյալ Նահանգների սպառազինության համակարգերի կամ վերահսկվող տեխնոլոգիաների օգտագործման գնահատում», 2. «հակամարտությունում օտարերկրյա դերակատարների նկարագրությունը», ներառյալ՝ «ռազմական գործունեությունը» և «օտարերկրյա մարտիկներին հավաքագրելու կամ աշխատանքի ընդունելու» ջանքերը և 3. 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ցանկացած խախտում «ներառյալ՝ ռազմագերիների կալանավորումը»:

Օրինագծում հայտարարվում է նաև, որ Կոնգրեսի կարծիքն է, որ 1. պահպանվեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային օրենքով սահմանված պարտավորությունները, 2. «ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքներից» զերծ մնալու կարևորությունը և որ 3. Միացյալ Նահանգները պետք է կրկնապատկի իր ներգրավվածությունը «Մինսկի խմբի հետ՝ հստակեցնելու այդ պարտավորություններին հավատարիմ մնալու կարևորությունը և դիվանագիտական առաջընթացն առաջ մղելու համար»։

«Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ վերջնական քննարկումն անցած օրինագծի բովանդակությունը հստակեցնում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի դեռևս պատանդ պահվող բոլոր ռազմագերիներին»,– հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Զեկույցը լրացուցիչ լույս կսփռի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի վրա»,– հավելեց նա։ «Մենք գնահատում ենք ջանքերն ու աջակցությունը Ներկայացուցիչների պալատի ու Սենատի անդամների, ովքեր մեզ հետ են եղել այս ճանապարհի ամեն քայլափոխին»,- եզրափակեց Խալոյանը։

***

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: