Ավստրալիան հայտարարել է Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտի մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ երկիրը միացել է Օլիմպիական խաղերի քաղաքական բոյկոտին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ԱՄՆ իշխանությունները, գրում է Reusters-ը։

Պատճառը, ըստ Մորիսոնի, Չինաստանում մարդու իրավունքների խախտումներն են։ Ավստրալիայի վարչապետը նշել է, որ որոշման վրա ազդել են նաև Չինաստանի իշխանությունների գործողությունները ավստրալական ապրանքների ներմուծման դեմ։

Ավստրալիայի Օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ մարզիկները, ամեն դեպքում, կմեկնեն խաղերին, իսկ դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների կառավարությունների մտահոգությունն են։ Ավստրալիայում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները հայտնել են, որ երկրի իշխանությունները զբաղված են «քաղաքական կեցվածքի ցուցադրությամբ»։ Չինացիներն արձագանքել են նաև ԱՄՆ իշխանությունների բոյկոտին․ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները որոշումը որակել են քաղաքական շահարկում և օլիմպիական ոգու խախտում։

Տաթև Ֆռանգյան