Սա խուլիգանություն է․ ո՞վ դարձաք՝ վայրենաբար հեղինակազրկում եք պետական ինստիտուտները․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ

-Խորհրդարանում հերթական ծեծկռտուքը տեղի ունեցավ։ Ծեծվողները և ծեծողները ՀՅԴ-ականներն ու ՔՊ-ականներն են: Թե ով է առաջինը հարվածել, ով՝ պատասխանել, դրա վրա չկենտրոնանանք՝ երկուսն էլ մեղավոր են, եթե կոնֆլիկտը կա։ Առաջին ու վերջին դեպքը չէ։ Ինչպե՞ս եք բնութագրում տեղի ունեցածը, ինչո՞ւ ունենք այդպիսի իրադրություն։

-Ինձ համար ողբերգություն է, որ մենք ականատես ենք լինում այսպիսի իրավիճակների։ Սա խորհրդարանում քաղաքական մտքի գեներացիայի բացակայության կամ դրա ու նաև բանավեճերի բացակայության հետևանքն է։ Ես չգիտեմ՝ մասնավոր հարաբերություններում իրենք ինչպիսի վերաբերմունք ունեն իրար նկատմամբ, բայց ես ուզում եմ այդ խուլիգանության մեջ ներքաշվածներին հռետորական հարց տալ՝ դուք ո՞վ եք, որ մեր պետական ինստիտուտները վայրենաբար հեղինակազրկում եք։ Դուք ի՞նչ եք ներկայացնում ձեզանից, որ այսպես մսխում եք մեր ժողովրդի վստահության ռեսուրսը։ Դուք ի՞նչ եք ձեզանից ներկայացնում, որ կարողանում եք հանրային լայն շրջանակների մոտ ձևավորել տպավորություն, տրամադրություն, որ պետական ինստիտուտները պետական ռեսուրսները մսխելու, այնտեղ դատարկաբանությամբ և զազրախոսությամբ զբաղվելու վայր եք դարձրել։ Այսպես ոչ մի տեղ չենք գնա։ Հայաստանի իմիջի վերաբերյալ կարծիք է ձևավորվում ոչ միայն այստեղ, այլև դրսում։ Եվ դուք ձեր վարքագծով պարտավոր եք այնպիսի ընկալում ձևավորել, որ Հայաստանի պետական ինստիտուտները հարգանքի արժանի լինեն։

-Պառլամենտում հերթական ծեծկռտուքի ժամանակ նկատում ենք մեղադրանքներ՝ ուղղված ընտրող քաղաքացիներին, թե «սա՞ էիք ուզում, ձայն տվեցիք Նիկոլ Փաշինյանին, որ Քոչարյանը չվերադառնա, իսկ Քոչարյանին էլ ձայն տվեցիք, որ պատժի այս իշխանությանը»։ Ձեր ուժը ևս մասնակցում էր այդ ընտրարշավին, որի տրամադրությունները ծայրահեղական էին։ Կարելի՞ է մեղադրել ժողովրդին։

-Բացարձակապես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որ ժողովրդին է պետք մեղավոր համարել այս իրավիճակի համար։ Այո՛, ժողովուրդն է մանդատ տվել այս քաղաքական ուժերին, բայց չի ասել՝ գնացեք սանձարձակությամբ զբաղվեք, լկտի հայհոյանքներով մեկդ մյուսին պիտակավորեք։ Բացարձակապե՛ս։ Բայց ուզում եմ ասել՝ այո՛, այդ քաղաքական ուժերը կարողացան գցել ժողովրդին մոլորության մեջ, որ իրենցից բացի՝ այլ ուժի նկատմամբ վստահության հայացք չնետվի։ Գործող և նախկին իշխանություններին հաջողվեց իրենց տեղեկատվական և նյութական ահռելի ռեսուրսների օգտագործմամբ հասնել վատի ու վատթարագույնի միջև ընտրության։ Ժողովրդին դրեցին այնպիսի ընտրության առաջ, որ կա՛մ ընտրում ես Նիկոլ Փաշինյանին, կա՛մ էլ ընտրում ես Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ այն քաղաքական ուժերին, որոնց գործունեության հետևանքով է այսօր թշվառ վիճակում հայտնվել մեր երկիրը։ Փախանակ այդ ուժերը, որ ստացել են մանդատ, այսօր իրապես գնահատեն և հաշվեն մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ արտաքին, ռազմական, ներքին, ժողովրդագրական, արտագաղթի տեմպերը, և միջոցներ ձեռնարկեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, այդ խնդիրները թողած՝ զբաղված են իրար միս ուտելով և մեր պետական ինստիտուտները ոչնչացնելու գործով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան