Ադրբեջանը կրկին բողոքում է ականապատ տարածքների քարտեզների անճշտությունից՝ դրանք անօգուտ համարելով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բաքուն կրկին բողոքում է ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունից և անհիմն մեղադրում Երևանին։ Մասնավորապես, երկրի ականազերծման գործակալության՝ ANAMA-ի վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը նշել է, որ, իբր, նախորդ շաբաթ Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի քարտեզների ձևաթղթերը, նախնական տվյալներով, ճշգրիտ չեն, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ուզում եմ նշել՝ նախնական դիտարկումից տպավորություն է ստեղծվում, որ դրանք հուսալի չեն, անօգուտ են և ոչ ճշգրիտ։ Բազմակողմանի ուսումնասիրությունից հետո հանրությանը կտեղեկացնենք՝ որքանով ենք դրանք ճշգրիտ և որ տարածքներն են ընդգրկում»,- ասել է Սուլեյմանովը։

Նա նշել է, որ ANAMA-ն և երկրի ՊՆ-ն արդեն սկսել են քարտեզների վերլուծությունն ու մշակումը։

Սուլեյմանովը նաև հավելել է, որ նախկինում ևս Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը «մեծ չի եղել՝ կազմելով 25 տոկոս»։

Հավելենք, որ Հայաստանն Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման պարտավորություն չունի, ինչը նախօրեին փաստեց նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը։ Հիշեցնենք, որ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ներկայացրած հիմնական պահանջը՝ կապված ականապատ տարածքների քարտեզների պարտադիր տրամադրման հետ, միջազգային դատարանը մերժել է։

Էմմա Չոբանյան