Մինչև հոկտեմբերի 26-ը Մոսկվայում, ՌԴ դատախազության համալսարանում կվերապատրաստվեն ՀՀ և ՌԴ դատախազները. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Դատախազներին ողջունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Օկսանա Կապինուսը: Նա շեշտել է, որ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դատախազների որակավորման մակարդակը: Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազաությունների միջև ստորագրված 2021-2025թթ. Համագործակցության հուշագրի շրջանակում: Հայաստանի Հանրապետության …

