Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումները այսօր առավոտյան կրակել են Արցախի ՊԲ-ի սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար իր ոճում, Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին է մեղադրել «ահաբեկչական սադրանք»-ի մեջ այն էլ՝ շտապօգնության մեքենայի օգտագործմամբ։ «Հոկտեմբերի 15-ի առավոտյան «հայկական անօրինական զինված» ստորաբաժանումները հերթական ահաբեկչություն-սադրանքի փորձն են կատարել շտապօգնության քաղաքացիական մեքենայի օգտագործմամբ …

