Հովհաննես Հովեյանը երդմամբ ստանձնեց Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնը

Լուրեր

09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 23-ին Մարտունի քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ Մարտունի խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Հովհաննես Հովեյանի երդմնակալության եւ պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի նորընտիր ավագանու անդամները, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ու անդամները, Մարտունի համայնքի կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների տնօրեններ, ուժային կառույցների ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր` Ռուսաստանի Դաշնությունից։

Հովհաննես Հովեյանը ողջունել է ներկաներին, այնուհետև ընթերցել է երդման տեքստը.

«Ստանձնելով Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին»։

Երդման տեքստի ընթերցումից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Հովհաննես Հովեյանը ստորագրել է երդման տեքստի տակ, որն էլ ի պահ է հանձնվել համայնքապետարանի աշխատակազմին։

Ողջույնի եւ շնորհավորանքի խոսքով հանդես են եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ Շնորհավորելով եւ բեղմնավոր աշխատանք մաղթելով Մարտունի համայնքի նորընտիր ղեկավարին՝ մարզպետն ու թեմի առաջնորդական տեղապահը հույս են հայտնել, որ Հովհաննես Հովեյանը, ով Վարդենիկ համայնքն անընդմեջ ղեկավարել է 16 տարի, կառավարման իր փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Մարտունի խոշորացված համայնքի արդյունավետ ղեկավարմանը, առաջընթացին ու զարգացմանը։

Մարտունի համայնքի նորընտիր ղեկավարը, շնորհակալությունը հայտնելով նման պատասխանատու պաշտոնում իրեն ընտրելու համար, վստահեցրել է ներկաներին, որ անելու է հնարավորը՝ Մարտունի խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում համաչափ զարգացում ու առաջընթաց ապահովելու, բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, իրեն վերապահված լիազորություններն անթերի իրականացնելու համար։