Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենօրյա հակառեկորդ է գրանցվում, սակայն մահացության ցուցանիշը ցածր է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել. հինգշաբթի գրանցվել է նոր հակառեկորդ՝ գրեթե 120 հազար դեպք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախորդ օրը վարակվածների թիվը կազմել է 106 հազար՝ համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցելով 100 հազարի ցուցանիշը։ Դեկտեմբերի 15-ից ի վեր, ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը Բրիտանիայում գրեթե ամեն օր նոր առավելագույն է գրանցում։

Միևնույն ժամանակ, Covid-19-ից մահացությունների թիվը մնում է համեմատաբար ցածր՝ վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 147 դեպք, նախորդ օրերին՝ 140։

Այս տարվա հունվարին համաճարակի գագաթնակետին Բրիտանիայում ամեն օր ավելի քան 1500 մարդ էր մահանում կորոնավիրուսից, մեկ օրում մահվան առավելագույն ցուցանիշը եղել է 1820 հիվանդ։

Փորձագետներն ու քաղաքական գործիչներն այս տարբերությունը բացատրում են նրանով, որ այժմ բրիտանացիների մեծամասնությունը պատվաստված է կորոնավիրուսի դեմ, և գրեթե կեսն արդեն ստացել է երրորդ բուստերային պատվաստանյութը։ Մյուս կողմից, նրանք նաև հիշեցնում են, որ մահացությունների թվի աճը միշտ վարակվածների թվի աճից պակաս է. հիվանդները չեն մահանում վիրուսով վարակվելուց անմիջապես հետո։

Այնուամենայնիվ, վարակման դեպքերը շատ ավելի քիչ են, քան անցյալ ձմռանը, այժմ Բրիտանիայում ոչ միայն COVID-19-ից մահերի թիվն է պակասել, այլև վարակման հետ կապված հոսպիտալացումները: Այժմ Անգլիայի հիվանդանոցներում կա կորոնավիրուսով վարակված 8 հազարից մի փոքր ավելի հիվանդ։ Հունվարի վերջին պիկին այս թիվը եղել է ավելի քան 34 հազար։

Տաթև Ֆռանգյան