Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տատը՝ Անահիտ Ռոբերտովնան, արդեն 5 տարի չի կարողանում հաշտվել սիրելի թոռան կորստի հետ․ այսօր կլրանար Ռոբերտի 25-ամյակը։ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Կրտսեր սերժանտը դիմագրավել է հակառակորդի մեծաքանակ ուժերին և մարտնչել մինչև վերջին փամփուշտը։ Մոլորեցնելով մոտեցող թշնամուն՝ պայթեցրել է ձեռքում պահված նռնակն ու զոհվել՝ իր հետ …

