ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չնայած բազում դժվարություններին, կարևոր քայլ են կատարել՝ դադարեցնելով արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում։ «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանը։ «Կա մի կարևոր ասպեկտ՝ պետք է նախապայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Դրան կհասնենք, եթե երկու կողմերը …

