«Ի՞նչ անենք, հյուրերին պատշաճ չընդունե՞նք»․ 11 միլիոն 500 հազար դրամ՝ Գյումրու ներկայացուցչական ծախսերի համար

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Գյումրու՝ 2022 թվականի բյուջեով ներկայացուցչական ծախսերի համար հատկացվել է 11 միլիոն 500 հազար դրամ։ Այս հարցը բավականին բուռն քննարկման առիթ դարձավ ավագանու նիստում։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հետաքրքրվեց, թե համայնքային իշխանությունները ինչո՞վ կբացատրեն գումարի այս չափը, երբ կառավարությունը մարզպետարաններին ընդամենը տարեկան 300 հազար դրամ է հատկացնում։

Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը բացատրեց հետևյալ կերպ․ « Մենք հսկայական համայնք ենք, մեզ մոտ բավականին զարգացած է տուրիզմը, բացի դրանից տարբեր երկրներից մեզ մոտ մարդիկ են գալիս, կա հյուրասիրություն։

Թող ինձ ների մարզպետարանը, մարզպետարանը եկամուտ ստեղծող կառույց չէ, մենք եկամուտներ ենք հավաքագրում, իրավունք ունենք նաև ծախսեր անելու։ Քաղաքապետը նաև մանկատներին ու ծերանոցներին է նվերներ տալիս,այդ ամենն անում է ներկայացուցչական ծախսերով»։

Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն էլ հավելեց․ « Հնդկաստանի դեսպանին հրավիրել էինք, հավուր պաշտաճի ճամփու դրեցինք, հիմա մյուս անգամ էլ որ գան, առանց ինչ-որ բանի ճանապարհ դնե՞նք, վատ տպավորություններով գնա՞ն։ Գրեթե ամեն շաբաթ հյուրեր ենք մենք ունենում»։

Factor.am-ի հետ զրույցում Լենա Ջիլավյանը մանրամասնեց, որ նախորդ տարիների համեմատ մի բան էլ կրճատել են ներկայացուցչական ծախսերը։ Նախորդ տարիներին եղել է 15 միլիոն, այնուհետ՝ 13 միլիոն դրամ, ու քանի որ միշտ մնացորդ է տվել, ամբողջը չի ծախսվել, իրենք որոշել են կրճատել այդ ծախսը։
«Ներկայացուցչական ծախսը բյուջեով հատկացվում է համայնքներին, որ քաղաքապետը կարողանա ծախսեր կատարել, հյուրեր ընդունել, հուշանվերներ տալ, անհրաժեշտության դեպքում՝ հացկերույթ կազմակերպել։

Տարիներ շարունակ Սամվել Բալասանյանն իր անձնական միջոցներով է հյուրասիրություններ կազմակերպել։ Մենք բյուջեի այդ ծախսերով դրսից եկած մարդկանց նկարներ, մուշուրբաներ ենք նվիրել, բայց սա պարտադիր հատկացում է, պետական բյուջեի օրենքով հոդվածը տրված է և համայնքներին թույլատրված է անպայման ունենալ ներկայացուցչական ծախսեր։ Մեր նոր քաղաքապետը բիզնես չունի, որ ինքը հյուրերին իր անձնական միջոցներով հյուրասիրություն անի։

Մեր քաղաքն էլ զբոսաշրջային քաղաք է դարձել, հյուրեր շատ ենք ունենում արտերկրից, որոնք առաջինն այցելում են քաղաքապետարան, մենք էլ հյուրասեր մարդիկ ենք, ուզենք, չուզենք պիտի հյուրասիրենք, ոչ շռայլ, բայց հյուրասիրում ենք»,-ասաց Լենա Ջիլավյանը։

Արմիկ Մովսիսյան