Ստեղծված իրավիճակի թելադրանքով Հանուն հանրապետության կուսակցությունը դադարեցնում է Արարատ, Արթիկ, Նոյեմբերյան և Արաքս խոշորացված համայնքներում ընթացող քարոզարշավը․ տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից։ «Մեր հայրենիքի համար այս օրհասական պահին մենք խոնարհում ենք մեր կուսակցական դրոշները: Մեր մտքերը Հայաստանի սահմաններին իրենց ծառայությունն իրականացնող զինվորների հետ է: Ամեն ինչ հանուն բանակի և զինվորի»,- ասված է հաղորդագրությունում։

