ՔՊ-ն Վարդենիսում բացահայտ հաղթանակ է տարել, ես թույլ չեմ տվել, որ այս խեղկատակությունը տեղի ունենա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
Բոլորը

Ես գործող քաղաքապետն եմ և ինքս ավագանու անդամներին թույլ չտվեցի  մտնել համայնքապետարան, որպեսզի այս խեղկատակությունը տեղի չունենա վարչական շենքում։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Վարդենիսի համայնքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արամ Մելքոնյանը։

Մելքոնյանը նշեց, որ ավագանու անդրանիկ նիստը չի կայացել, արձանագրություն էլ չի կազմվել։

«Դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած խեղկատակությունը դատարանում ընդունված է վարույթ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարդենիսում տարել է բացահայտ առավելությամբ ձայներով հաղթանակ։ Ընդդիմությունը խաբել է մարդկանց»,- հայտարարեց Մելքոնյանը։

Ինչո՞ւ ՔՊ-ն չի մասնակցել դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած ավագանու նիստին հարցին Արամ Մելքոնյանը չպատասխանեց։

Հավելենք նաև, որ Մելքոնյանը ընդդիմությանն առաջարկել էր վայր դնել մանդատները և նոր ընտրություններ անցկացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան