Ոստիկանները Վարդենիսի ավագանու անդամներին թույլ չտվեցին մտնել համայնքապետարան. Ահարոն Խաչատրյանը դրսում երդվեց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Դեկտեմբերի 30-ին Վարդենիս քաղաքի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները, նիստ են գումարել և 14 կողմ ձայնով քաղաքապետ ընտրել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանն է։ 

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Վարդենիսի համայնքապետարանի շենքի դիմաց ավագանու անդամները նիստ գումարեցին, որին կրկին ՔՊ-ն չէր մասնակցում, և դրսում տեղի ունեցավ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը։ 

Բանն այն է, որ ոստիկանական ուժերը ավագանու անդամներին թույլ չտվեցին մտնել համայնքապետարան, քանի որ գործող քաղաքապետը, որը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը, նշում է, որ Ահարոն Խաչատրյանի ընտրվելն իրավական տեսանկյունից առ ոչինչ է: 

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, որը վերահաշվարկի արդյունքում ստացել էր 4989 քվե, համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն էր ստորագրել 2205 քվե ստացած «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի հետ։ Դրանից հետո, սակայն, մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիս» դաշինքը գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։

Նշենք, որ Արամ Հարությունյանին կալանավորեցին Factor.am-ի հրապարակումից հետո։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, ինչպես նաև խարդախության համար։ Վարդենիսում ամենաշատ ձայները ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 6163 քվե։ 

Հավելենք նաև, որ Ահարոն Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավարն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան