Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրները։ Tasnim-ի հաղորդմամբ՝ Ամիրաբդոլլահիանը վերահաստատել է Իրանի քաղաքականությունը՝ աջակցելու հարևան երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և թույլ չտալու, որ թշնամական դավադրությունները խաթարեն հարևանների միջև հարաբերությունները։ Երկու երկրների ԱԳ նախարարները կարևորել են Տնտեսական …

