«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է․ «Սիրելի’ հայրենակիցներ, 2020 թվականի 44-օրյա պատերազմը և դրա վերջնարդյունքը որևէ կերպ չեն փոխել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի առջև առկա մարտահրավերների ծավալը, և այժմ մենք գործ ունենք իրողության հետ, որով որոշվում է մեր ժողովրդի դիմադրության և հանուն ինքնիշխանության պայքարի վճռականությունը: …

