Նոյեմբերի 15-ին կյանքից անժամանակ հեռացել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Հադրութի շրջանային բաժնի պետ, գնդապետ Սերգեյ Ալեքսեյի Միրզոյանը․ տեղեկացնում են ԱՀ ԱԱԾ-ից։ ԱԱԾ ղեկավարության և անձնակազմի կողմից ցավակցում ու զորակցություն ենք հայտնում Սերգեյ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին։ Սերգեյ Միրզոյանը ծնվել է 1979թ.-ին, Հադրութ քաղաքում: 1996-2007թթ.-ին ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում: 2007թ.-ին ավարտել է «Գրիգոր …

