Պուտինը ՀՀ-ին ասաց՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, ձերը չի․ սարսափելի է՝ ձայն չկա այստեղից․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 15:11
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ

-Ամփոփենք 2021-ը և անդրադառնանք 2022-ի անելիքներին ու հնարավոր զարգացումներին: 2021-ի կարևորագույն արտաքին քաղաքական իրադարձություններից մեկը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն է։ Հայաստանի բոլոր ղեկավարները փորձել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, բայց չի ստացվել: Հիմա առաջին հայացքից Թուրքիայից է գալիս այս նախաձեռնությունը, չնայած Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարել հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին: Ի՞նչ է ուզում Թուրքիան Հայաստանից, և ո՞րը պետք է լինի ՀՀ օրակարգը:

-Նախ՝ ուզում եմ ասել՝ ինչ ուզում է Թուրքիան, դա կփոփոխվի, շատ վտանգավոր է մտածել այդպես, թե ինչ պահանջներ ունի Թուրքիան՝ լավն են, թե վատն են, առանձին կարելի է քննարկել: Ես զգում եմ մեր դիսկուրսում ինչն է կարևոր, բոլոր քաղաքական ուժերը, փորձագետներն ինչի մասին են խոսում՝ Թուրքիան նախապայման դնո՞ւմ է, թե՞ ոչ, եթե դնում է, ապա ընդունելի՞ է, թե՞ ոչ և այլն: Ես պնդում եմ, բացի դրանից՝ երրորդ բաղադրիչ կա այստեղ, Թուրքիայի քաղաքականությունն անընդհատ փոխվում է, այդ թվում՝ նաև մեզ հետ: Հիմա ոչ մի նախապայման չեն դնում, Հայաստանի այսօրվա կառավարությունը, ընդհանուր առմամբ, համաձայն է ճանապարհներ բացել՝ ապաշրջափակման համատեքստով, Ադրբեջանի ուզածը՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը, կարծես թե, սկսվում է, և հիմա Թուրքիան նախապայման չունի, բայց մեկ ամիս հետո կարող է առաջանան նախապայմաններ:

Ամիսներ առաջ խոսում էին «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին:

-Այո՛: Մենք պետք է հասկանանք Թուրքիայի քաղաքականությունը, որն իրոք բարդ է: Տեսնում ենք Թուրքիայի խնդիրները Միացյալ Նահանգների հետ, մերձեցումը Ռուսաստանի հետ առանձին հարցերում և թշնամական՝ այլ հարցերում: Անընդհատ փոխվում է։ Օրինակ՝ Թուրքիան Ռուսաստանի հետ մի շարք քայլեր արեց Հարավային Կովկասում, կարծես թե միասին են, գիտեք՝ համատեղ ռազմական դիտորդական առաքելությունն Աղդամում, դա շատ լուրջ բան է, Ռուսաստանը համաձայնվեց, որ թուրքերը պաշտոնապես դիտարկեն՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ, և միաժամանակ մի քանի օր առաջ Թուրքիան բացեց Ջուխար Դուդաևի արձանը, ինչն առաջացրեց լուրջ դժգոհություն Ռուսաստանից։ Բայց շատերը դրան ճիշտ գնահատական չտվեցին, չհասկացան ինչի մասին է խոսքը. Ջուխար Դուդաևը Չեչնիայի այն նախագահն էր, որ ասում էր՝ Չեչնիան պետք է անջատվի, այսինքն՝ Թուրքիան այդ քայլով ասում է, որ հովանավորում է Չեչնիայի անջատողական պայքարին: Ուզում եմ ասել, որ երեկ փաթաթվեցին իրար՝ մեր դեմ ինչ-որ գործողություններ ծավալեցին, իսկ այսօր Ռուսաստանը հուժկու հարված ստացավ, և դա ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգեբանական հարված է. Թուրքիան ասում է, որ եթե Չեչնիան նորից փորձի անջատողականությունն ուժեղացնել, իրենք նրանց կողքին կլինեն: Անընդհատ փոփոխվում է իրավիճակը: Մեր բանագնացների խումբը պետք է իմանա, որ ոչ միայն նախապայմանների կոնտեքստով պետք է նայեն, այլ նաև դինամիկայի, քանի որ Թուրքիան կարող է սկսել առանց նախապայմանների, հետո նախապայմաններ դնել, եթե մենք թուլանանք այդ ժամանակահատվածում:

Թուրքիան վտանգավոր պետություն է, մեզանից մի քանի անգամ ավելի ուժեղ տնտեսություն, ռազմական ուժ: Չգիտեմ՝ մենք քանի՞ րոպե կարող ենք դիմակայել, եթե ինչ-որ ռազմական հարձակում լինի: Ձեր կարծիքով, երբ Հայաստանի Հանրապետությունը մտնում է երկխոսության մեջ նման վտանգավոր պետության հետ, ի՞նչ ռիսկեր կան, որ կարող են պարտադրվել Հայաստանին: Դուք ասացիք, որ հիմա նախապայմաններ չեն դնում, բայց ամիսներ առաջ խոսվում էր, որ միջանցքներ պետք է բացվեն, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորվեն, իրենք խորհրդակցում են Ադրբեջանի հետ, այսինքն՝ հայ-թուրքական գործընթացը նրանք համակարգում են, քննարկում են Ադրբեջանի հետ։ Որո՞նք են այդ ռիսկերը, որ պետք է սպասենք, և որո՞նք պետք է լինեն մեր անելիքները:

-Ես դեմ չեմ, որ այդ պրոցեսը սկսվի: Դա կարևոր պրոցես է: Տեսնում եմ, որ կան քաղաքական ուժեր, նաև 5-րդ շարասյունից, որոնք ասում են՝ ոչ մի դեպքում: Ո՛չ, պետք է այդ պրոցեսը սկսել, կպսակվի՞ հաջողությամբ, ես դժվարանում եմ ասել, չեմ հավատում, որ հեշտ կլինի, բայց պետք է սկսես: Ինչու պետք է սկսել․ այստեղ ոչ միայն այն տրամաբանությունն է աշխատում, որ այդ փակ վիճակում չես կարող շարունակել, այլ կան շատ ու շատ այլ պատճառներ, օրինակ՝ դրանցից կարևորագույնն այն է, որ Ռուսաստանն էլ է ուզում, որ Թուրքիային ճանապարհ տանք: Ընդդիմությունը կոշտ քննադատում է՝ ասելով՝ թուրքերի համար ճանապարհ եք բացում, մեր արտադրողը կտուժի, բայց ոչ ոք ազնիվ չի ասում, որ գիտենք՝ Ռուսաստանն է պահանջում: Ուրեմն՝ գնալ այդ ճանապարհով ճիշտ է, և տրամաբանությունը հուշում է, որ ապաշրջափակումը մեր դեմ չի աշխատի ցանկացած դեպքում: Հաշվարկ պետք է անես, ուսումնասիրես բոլոր նրբությունները, դա հասկանալի է, բայց ապաշրջափակումը ցանկացած երկրի համար դրական է:

Բացի այդ՝ ինչքա՞ն կարող ես այս վիճակում, երբ Ռուսաստանը հրաժարվեց մեր դաշնակիցը լինելուց, այդ դեպքում ուզած-չուզած քո քաղաքականությունը պետք է մեղմանա հարևանի նկատմամբ։ Վտանգներ, այո՛, կան, բայց պետք է գնալ այդ ճանապարհով: Ռուսաստանի պահվածքն էլ վտանգ է մեզ համար, ոչ մի հարցում չեն աջակցում մեզ: Մենք պետք է հասկանանք՝ աշխարհը փոխվում է, խաղի կանոնները փոխվում են, մենք էլ պետք է ճկուն լինենք: Հավանականությունը, որ կարող է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, շատ փոքր է, բայց երաշխիք ունենք՝ դրանք ԱՄՆ-ի և ԵՄ-ի զսպիչ մեխանիզմներն են. և՛ ԱՄՆ-ը և՛ ԵՄ-ն շատ լարված են Թուրքիայի նկատմամբ, Թուրքիայի սխալ հարվածը Հայաստանի նկատմամբ այս պատերազմից հետո կարող է բերել շատ լուրջ հետևանքների: Բացի այդ՝ Բրյուսելում Մակրոնի և Միշելի նախաձեռնությամբ Փաշինյան-Ալիև հանդիպմանը խոսվեց այն մասին, որ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե Հայաստանի նկատմամբ ճնշումը և ագրեսիվ քաղաքականությունը շարունակվի: Այդ զսպիչ մեխանիզմները շանս են տալիս, որ ինչ-որ բան կստացվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան