Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը արյան դոնորներ է փնտրում։ Այս մասին նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում․ «Հարգելի հայրենակիցներ, Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք ներկայանալ արյունատվության։ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։ Խնդրում ենք մոտենալ անձնագրով։ Հեռ. 010-28-38-23 Հասցե․ Ներսիսյան 7 Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information»։

