ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին իր նպաստը կբերի նաեւ խորհրդարաններում ձեւավորվելիք բարեկամական խմբերի սերտ …

